«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները
18:11 - 26 մայիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

 «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։

«Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։

«Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և մնացած «Հանրապետական» ակտիվ գործիչների մասով նշեմ, որ իրենք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակում՝ նշելով նաև իրենց ցանկությունը այդտեղ չլինելու մասին։ Ինչ վերաբերում է թիմային աշխատանքին և «Պատիվ ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված են, և ինչպես ասվում է մեր կարգախոսում, «ակտիվ կպել են գործին»,- հավելեց կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։ 

«Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․

1․ Արթուր Վանեցյան

2․ Տարոն Մարգարյան

3․ Աննա Մկրտչյան

4․ Իշխան Զաքարյան

5․Հայկ Մամիջանյան

6․ Թագուհի Թովմասյան

7․ Տիգրան Աբրահամյան

8․ Մարտուն Գրիգորյան

9․ Թեհմինա Վարդանյան

10․ Արման Սահակյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել