Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան
14:05 - 29 մայիսի, 2021

Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան

Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպված ռազմավարական համաժողովը։
 
Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
 
Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։
 
«Գիտելիքահենք տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է»,- ասել է Վահան Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել