Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|
15:00 - 02 հունիսի, 2021

Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ներդրումային դաշտը շարունակում է հետաքրքիր լինել թե հայկական, թե արտերկրի կազմակերպությունների համար՝ չնայած որոշակի զգուշավորությանը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախարարի պաշտոնակատարի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում:

«Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ ներդրումային դաշտը սկսում է գնալով կարգավորվել: Եվ մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանի ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Տարբեր կազմակերպությունների՝ ինչպես հայկական, այնպես էլ արտերկրի, հետաքրքրությունը առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է»,-ասաց Ավանեսյանը:

Իսկ թե այդ ներդրումները կոնկրետ երբ են լինելու, կախված է բազմաթիվ գործոններից: Շինարարության ոլորտում ներդրումներն արդեն համեմատաբար վերակագնվել են 2019-ի մակարդակում: Ներկայիս դրությամբ նախարարությունը հատկապես ուշադիր է մշակող արդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դա տնտեսական վերականգնման առանցքային ոլորտներից է լինելու:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել