Տավուշի մարզում և հատկապես Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը |tert.am|
14:56 - 03 հունիսի, 2021

Տավուշի մարզում և հատկապես Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 3-ին, Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։

«Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն  իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։

Իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը․ «Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել