Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել․ այո՛, ես ներողություն եմ խնդրել և չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|
16:09 - 03 հունիսի,2021

Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել․ այո՛, ես ներողություն եմ խնդրել և չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Այո, ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել։ Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիերը և մասունքերը ոչ պատշաճ վիճակում պահելուն։

Հարցին՝ մինչև ստորին օղակների աշխատողներին պատասխանատվության ենթարկելը, արդյոք ինքը՝ նախարարը իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի կապակցությամբ, Ավանեսյանը պատասխանեց․

«Ես՝ որպես քաղաքական պատասխանատու անձ, միանգամից արձագանքել եմ, այո՛, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»։

«Նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած դեպքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում։ Չի կարելի մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա»։

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ բացթողումը նրանում է, որ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել