Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 124 անձ |armenpress.am|
14:45 - 04 հունիսի, 2021

Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 124 անձ |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 124 անձ, աշխատանքով ապահովված է եղել 430 դատապարտյալ:

Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, պատրաստի սննդից օգտվող շահառուների թվաքանակը մոտ է 100 տոկոսի: Կատարված փոփոխությունների արդյունքում այդ թիվը կազմում էր 50 տոկոսից ավելին, ապա փոփոխությունների արդյունքում դատապարտյալները այլևս կախված չեն տրամադրվող հանձնուքներից և կարող են օգտվել սննդի ծառայություններից»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել