Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան
15:13 - 04 հունիսի, 2021

Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Առաջին հերթին ուզում եմ կիսվել ձեզ հետ կարճ, հիմնական, ներածական մտքերով։ Առաջինը ուզում եմ նշել, որ հունիսի  7-ին սկսվում է քարոզարշավը և «Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված և հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացված կազմակերպված մտնում ենք այդ գործընթացի մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

«Այս պահի դրությամբ մենք քիչ թե շատ ունենք մեր անելիքների հստակ պատկերացումները քարոզարշավի կազմակերպման ձևաչափով  ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ հանրապետությունով բացել ենք տարածքային շտաբեր։ Մենք առաջնորդվել ենք ոչ թե մարզային, այլ խորհրդային նախկին շրջանների բաժանումով։ Երևանում ունենք ըստ համայնքների կենտրոնական շտաբեր և նաև բազմաթիվ ենթաշտաբեր են բացվել ամբողջ հանրապետությունում ։ Այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, և այդ գործընթացը այս պահին էլ շարունակվում է»։

Նա հավելեց, որ իրենց շատ է ոգևորում այն հանգամանքը, որ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպի իրենց շտաբեր ակտիվացել է, դա նշանակում է, որ   հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր դաշինքի նկատմամբ։

«Մենք բավականին վճռական ենք տրամադրված , որպեսզի օգնենք մեր տեղի գործընկերներին և քարոզչական և կազմակերպչական աշխատանքները արվեն բարձր մակարդակով, որպեսզի որևէ խնդիր չունենանք, և անախորժություններ չլինեն։ Մենք փորձում ենք առանց ուրիշների համար խնդիրներ առաջացնելու տանել մեր աշխատանքը և փորձել մեր բնակչությանը առաջին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին և երկրորդը ընտրեն մեր դաշինքին։ Երկրորդը՝ ուզում եմ ձեզ տեղեկացենել, որ բավականին հետաքրքիր աշխատանք է սկսվել այս պահի դրությամբ մեր ներկայացված ծրագրի քննարկման շուրջ»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ առաջարկություններ են ստացել և սկսելու են մասնագիտական համայնքների հետ առանձին-առանձին հանդիպումներ, քննարկումներ։

Նա նշեց, որ փորձելու են նաև հայտնաբերել այն մարդկանց ում հետ կկարողանան առաջիկայում համատեղ աշխատել և համագործակցել։
«Պրոցեսները ամսի 20-ով չեն ավարտվելու, ես կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրը այս խորը ճահիճից հանելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել