«Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրեն՝ դառնալ պատգամավոր և զրկվել ունեցվածքից, կամ զբաղվել գործարարությամբ․ Նորայր Նորիկյան
17:34 - 04 հունիսի, 2021

«Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրեն՝ դառնալ պատգամավոր և զրկվել ունեցվածքից, կամ զբաղվել գործարարությամբ․ Նորայր Նորիկյան

Գագիկ Ծառուկյանը և մյուս խոշոր գործարարները «Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում ուղղակի ընտրության առաջ են կանգնելու, իրենք ուղղակի չեն զբաղվելու քաղաքկանությամբ։ Այդ թվում Խաչատուր Սուքիասյանը և մյուսները, բոլորը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներում օլիգարխներին, գործարարներին օգտագործելը անընդունելի քաղաքական վարքագիծ է։ «Բոլոր ժամանակների իշխանությունները օգտագործեցին Գագիկ Ծառուկյանին։ 2006 թվականին՝ Քոչարյանը, 2008-2018 թվականներին՝ Սերժ Սարգսյանը, 2018-ից հետո՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ եք այդ մարդուն անընդհատ  օգտագործում՝ ապականելով։ 

Լրագրողի դիտարկմանը, որ գուցե դա արվում է Ծառուկյանի ցանկությամբ, Նորիկյանը պատասխանեց, թե ինքը կունենա այդ հարցը Ծառուկյանին տալու առիթ։ «Ինքը սպորտային մարդ է, երկար տարիներ Օլիմպիական կոմիտեի նախագահն է։ 2006 թվականից հետո մինչև հիմա 7-8 խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, այդ մարդը, այդ քաղաքական ուժը միշտ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Արդյո՞ք այդ մարդը չի ուզել երբևէ լինել առաջինը կամ չի հոգնել անընդհատ երկրորդը լինելուց, կամ իրեն չե՞ն կարողանում բացատրել, որ ինքը քաղաքականության մեջ տեղ չունի։ Ինքը պատկերացում չունի քաղաքական գործընթացներից։ Ես մարդկայնորեն ուզում եմ հորդորել՝ հեռացեք քաղաքական դաշտից, դուք կարող եք լինել լավ գործարար, և պեոտւթյունը պարտավոր է ձեզ համար ստեղծել իդեալական պայմաններ, դուք եղեք օրինական հարկատու և պետությունը ձեզ անգամ աշխատանքի հերոսի կոչում կտա»։

Նորիկյանը հավելեց, որ այս առիթով շատ վրդովված ու վիրավորված է այսօրվա քաղաքական իշխանությունների վարքագծից։ «Ամբողջ կյանքդ կառուցես, քաղաքական կենսագրությունդ, դիրքորոշումներդ ընդգծես, որ օլիգարխները որևէ առնչություն չունեն քաղաքականություն հետ և պետք է դուրս մղվեն քաղաքականությունից, այսօր գաս և ամբողջ քաղաքական դաշտը զարդարես օլիգարխներով։ Արդյո՞ք սա ազնիվ է մեր ժողովդրի նկատմամբ»։

Նորիկյանն ընդգծեց՝ 2018 թ․-ից  հետո օլիգարխները շարունակեցին իրենց կենսունակությունը, շարունակեցին պահպանել իրենց քաղաքական ազդեցությունը։ «Կրկնում եմ՝ «Արդար Հայաստան»-ի հաջողության դեպքում օլիգարխները պետք է ընտրություն կատարեն։ Կամ պետք է դառնան պատգամավոր, կամ գալիս են մեծ քաղաքականությամբ զբաղվելու, կամ գնում են գործարարությամբ զվաղվելու։ Պետությունը կկանգնի նրանց թիկունքին, ամեն ձևով կնպաստի, որպեսզի բարիք ստեղծեն, հավելյալ արժեք ստեղծեն։ Հենց մտան քաղաքական դաշտ, պետք է ուրեմն հաշտվեն, որ իրենք ուղղակիորեն զրկվելու են իրենց ունեցվածքից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել