Կութ գյուղի հովվի վրա կրակ է բացվել, երբ նա անասուններին ետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին․ տուժածներ չկան․ ՀՀ ՊՆ
22:58 - 05 հունիսի, 2021

Կութ գյուղի հովվի վրա կրակ է բացվել, երբ նա անասուններին ետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին․ տուժածներ չկան․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին:

«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը անասուններին ետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել