Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվում է |azatutyun.am|
13:31 - 07 հունիսի, 2021

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվում է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը և Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը։ Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, առաջին գնացքը Երևանից Թբիլիսի և Բաթումի կուղևորվի հունիսի 15-ին։

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր անցած տարի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Վրաստանը Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացել է հունիսի 1-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել