Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան
17:59 - 07 հունիսի, 2021

Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյնանն անդրադարձավ միջազգային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի․ «Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա այդ սովետական շրջանը, Ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել պատմությունից, և մենք ստեղծեցինք պետություն, տարանք հաղթանակներ»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանք աշխարհի համար խղճահարության արժանի ազգ․ «Կընկնենք Սոմալիի, Եմենի օրը, ուզո՞ւ մ ենք այդ երկրների շարքին դասվել»։

Տեր-Պետրոսյանն իր կուսակիցներին կոչ արեց վարել հանգիստ սառնասիրտ քարոզչություն․ «Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ։ Ինչ կուզի՝ անեն, թող իրենց ցույց տան։ Ձեր փաստարկները այնքան հզոր են, որ բացարձականապես կարիք չունեք նման բանակռվի մեջ մտնելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել