Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան
17:42 - 08 հունիսի, 2021

Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Գավառում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա»։

Ծառուկյանը նաև անվտանգությանը վերաբերող հարցերին անդրադարձավ։ «Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք»։

Ծառուկյանը նաև ասաց, որ գումար պետք է ներդնեն փակ գործարանները բացելու համար։ «Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու։ Չի կարող լինի։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Լիարժեք դրա սպառումը աշխարհով մեկ կա, որ կարողանան սպառեն, բյուջեի գումարը ավելանա, դրա հիման վրա կարա բարձրանա թոշակը, աշխատավարձը, որ լիարժեք դա պետք է մենք անենք»։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացել գյուղատնտեսության նախարարությունը։ «Գյուղնախարարը չի կարող 5 հատ նախարարություն լինի միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել