«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|
21:03 - 09 հունիսի, 2021

«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|

hetq.am Փաշինյանը նման առաջարկ անում է, որ ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծվի տպավորություն, թե աստվածաշնչյան, բիբլիական պատրաստակամությամբ նա պատրաստ է զոհաբերել իր զավակին՝ հանուն սեփական ժողովրդի շահերի»,- այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանը շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ներքին սպառման համար։ 

«Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը՝ Իլհամ Ալիևը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին։ Բնականաբար, Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան։ Փաշինյանի առաջարկով ընդգծվում է այն նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Այդ հնարքների մեջ մտնում է նաև մյուս կողմը, որն ամբողջ օրը մկաններ է ցույց տալիս և կարծում, որ քաղաքականությունը կամ ուժը մկանների մեջ է՝ այդպես էլ չհասկանալով, որ ուժը խելքի մեջ Է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանն ասաց՝ լրջանալու պահը պետք է վերաբերվի նաև քաղաքական բանավեճերի մասնակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել