Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ
23:00 - 09.հունիսի.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի հունիսի 09-ի դռնբաց նիստում որոշել է վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) կայքէջում հրապարակված որոշումից։

Հանձնաժողովի որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել են Հանձնաժողով նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։

Ընկերությունները նշում են, որ սահմանված պահանջը տրամաբանական չէ, քանի որ կառավարության որոշմամբ շաքարի հումքի ներմուծումն արդեն իսկ ազատվել է մաքսատուրքի վճարումից։

Ըստ Ընկերությունների՝ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է սպիտակ շաքարի շրջանառության ոլորտում մրցակցության սահմանափակմանը, քանի որ սահմանված պահանջին բավարարում է միայն մեկ տնտեսավարող սուբյեկտ։

Որոշման մեջ նշվում է նաև, որ Հանձնաժողով ներկայացված դիմումներով բարձրացվող հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից Կառավարության քննարկմանը ներկայացված՝ Թիվ 838-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ընտրության գործընթացը կարող է պարունակել պետական մարմնի կողմից տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ։

Որոշման մանրամասները՝ այստեղ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել