Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում համագործակցել ականազերծման և ռազմագերիների վերադարձի հարցերում․ Զախարովա |shantnews.am|
19:38 - 10 հունիսի, 2021

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում համագործակցել ականազերծման և ռազմագերիների վերադարձի հարցերում․ Զախարովա |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանը զգալի և էական ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հակամարտությանը հաջորդող շրջանում ականազերծման գործընթացում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Երևանի և Բաքվի հետ պարբերական շփումների ընթացքում, այդ թվում՝ բարձր մակարդակով, Մոսկվան կոչ է անում համագործակցել ականազերծման հարցերում, այդ թվում՝ ականադաշտերի մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։

«Ռուսաստանի ԱԳ նախարարն այդ թեման քննարկել է Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում՝ մայիսի առաջին տասնօրյակում։ Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը կարագացվի։ Մոսկվան հետևողականորեն կոչ է անում, որ հումանիտար նշանակություն ունեցող բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների, պահվող անձանց, զոհերի մարմինների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, լուծվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին խիստ համապատասխանությամբ, և որ դա կատարվի ամենաօպերատիվ կերպով և առանց որևէ նախապայմանի»,- հավելել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել