Հայաստանը պատրաստ չէ պարտադիր զինծառայության բոլոր պետծառայողների, ներառյալ կանանց համար. Ռոբերտ Քոչարյան  |news.am||
13:09 - 11 հունիսի, 2021

Հայաստանը պատրաստ չէ պարտադիր զինծառայության բոլոր պետծառայողների, ներառյալ կանանց համար. Ռոբերտ Քոչարյան |news.am||

news.am: Մենք պատրաստ չենք անցնելու պարտադիր զինծառայության բոլոր պետական ծառայողների, ներառյալ կանանց համար։ Այս մասին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հունիսի 11-ին, նախընտրական քարոզչության ընթացքում ասաց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք մտցնել նորմ, որպեսզի յուրաքանչյուր պետծառայող, այդ թվում կանայք, պարտադիր զինծառայություն անցնեն։

Նրա խոսքով՝ այդպիսի համակարգի կտրուկ անցումը կհանգեցնի ներքին լարվածության աճի։ Նա մատնանշեց հարցի շուրջ լայն քննարկման եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ «Բայց դա արդեն վերջին փուլն է։ Չնայած ես դա կատարյալ օրինակ եմ համարում (որն աշխատում է Իսրայելում), երբ թշնամաբար տրամադրված պետությունների շրջապատում ձեւավորվում են անվտանգության ամրապնդման եւ երկրի զարգացման պայմաններ»,- միաժամանակ ընդգծեց Քոչարյանը։

Նա նշեց, որ բանակը պետք է ուժեղացնել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ներգրավել ինչպես զենքի, այնպես էլ թրենինգների տեսանկյունից։ «Ներկայիս իշխանությունները թուլացրել են մեր պետության երկու կարեւորագույն բաղադրիչ՝ ազգային գաղափարախոսությունը եւ բանակը։ Եթե մենք չուժեղացնենք այդ դիրքերը, ապա չենք ունենա անվտանգ պետություն»,- եզրափակեց երկրորդ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել