Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը դատական նիստին հանդես է եկել վերջին խոսքով. դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին |tert.am|
14:02 - 11 հունիսի, 2021

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը դատական նիստին հանդես է եկել վերջին խոսքով. դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին |tert.am|

tert.am: Այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում շարունակվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դեմ քրեական գործի դատական նիստը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես «վարձկան ահաբեկիչ»: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

Դատավարության ընթացքում, որը վարում է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը, ելույթ է ունեցել ամբաստանյալի պաշտպանը: Փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին:

Էուլջեքջյանին նույնպես վերջին խոսքի հնարավորություն է տրվել:

Դատավորների խորհուրդը հեռացել է դատավճիռ կայացնելու:
Դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել