ԱԺ նախագահը ստորագրել է Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
14:41 - 11 հունիսի, 2021

ԱԺ նախագահը ստորագրել է Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել