Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|
15:12 - 11 հունիսի, 2021

Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը քարոզարշավի շրջանակում հանրահավաք իրականացրեց Արտաշատում:

Արտաշատցիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ասաց. «Այսօր դաշինքն իր գլխավոր կարգախոսն է վերցրել՝ «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության», այնպիսի հանրապետության, որը կապահովի հայ ժողովրդի թռիչքը, առաջընթացը, զարգացումը»:

Դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Ըստ Բաբաջանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: «Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի»:

Բաբաջանյանը անելու է ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան:

«Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի»,- նշեց նա:

Բաբաջանյանը կարևորեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ՀՀ-ի այլ գործընկերներ տեսնեն, որ Հայաստանում ժողովրդավարությունն են ընտրել՝ որպես անշրջելի իրողություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել