Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան
17:43 - 11 հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

Այսօր այս ապիկար իշխանությունը շարունակում է կործանիչ գործողությունները, մենք տեսնում ենք ժամ առ ժամ, որ ադեկվատությունը ավելի շատ են կորցնում և ավելի են խորացնում առկա ճգնաժամը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

Վահե Հակոբյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։

«Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե արդյոք ընտրողները տեսնում են այլ ուժ, որն ի վիճակի է դուրս բերելու մեր երկիրն այս վիճակից, և քաղաքացիները պատասխանեցին՝ ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել