Ջրականի շրջանում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
19:30 - 11 հունիսի, 2021

Ջրականի շրջանում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արատակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
 
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»,- նշված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել