Եվրամիությունը բարձր է գնահատում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ Երևանի և Բաքվի փոխադարձ քայլերը |azatutyun.am|
23:05 - 12 հունիսի, 2021

Եվրամիությունը բարձր է գնահատում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ Երևանի և Բաքվի փոխադարձ քայլերը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների փոխադարձ քայլերը` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի զուգահեռ մարդասիրական ժեստերը` ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը», - Թվիթերում գրել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ընդգծելով, որ դա առաջին քայլն է կողմերի միջև վստահությունը վերականգնելու ուղղությամբ:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ Բրյուսելը նպաստել է այս գործընթացին և կշարունակի աջակցություն առաջարկել՝ առաջընթացի հասնելու համար:

Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ 15 գերի վերադառնում է Հայաստան։

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայտարարեց, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել