Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. կատարվել է 34 թեստավորում
12:00 - 13 հունիսի, 2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. կատարվել է 34 թեստավորում

Արցախում հունիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

 

Մեկ օրում կատարվել է 34 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 749-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 763 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 297 քաղաքացու հետազոտություն, որոնցից 879-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել