Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում Շենգավիթում |armenpress.am|
20:47 - 13 հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում Շենգավիթում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում:

Երթը մեկնարկեց  Գարեգին Նժդեհի անվան հրապարակից:

Փաշինյանը երթի ընթացքում բարձախոսով ողջունում է երևանցիներին և ներողութուն խնդրում՝ կառավարության թույլ տված սխալների և բացթողումների համար: Փաշինյանի հետ է նաև իր կինը՝ Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը, դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է ՔՊ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ապագա կա», աջակիցները շարոնակում են՝ «Կա ապագա»:

Նա նախքան Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հասնելը քարոզարշավ էր իրականացնում Կոտայքի մարզում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել