Վարչական դատարանը կրկին անվավեր է ճանաչել ԿԸՀ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշումը |hetq.am|
11:05 - 14 հունիսի, 2021

Վարչական դատարանը կրկին անվավեր է ճանաչել ԿԸՀ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշումը |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին:

Հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստով նախընտրական քարոզչության հետ ասոցացվող էր ճանաչել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել