Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին |armtimes.com|armtimes.com
11:34 - 14 հունիսի, 2021

Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին |armtimes.com|armtimes.com

armtimes.comarmtimes.com։ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վերջինս դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 10.06.2021 թ. թիվ 133-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել:

Հայցը ներկայացվել է հունիսի 12-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Հայցն արդեն վարույթ է ընդունվել:

Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանը գլխավորում է Դեմոկրատական կուսակցության ցուցակը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակվելու հիմնավորմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել