Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում կրած կորուստների նոր ցուցակը |1lurer.am|
14:27 - 14 հունիսի, 2021

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում կրած կորուստների նոր ցուցակը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի:
 
Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 10 անհետ կորածի մասին:
 
Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է: 
 
Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար կասկած են հայտնում կորուստների մասին պաշտոնական տվյալների վերաբերյալ: Բացի այդ, հրապարակվող պաշտոնական թվերում որևէ հիշատակում չկա Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվի ներգրաված վարձկանների շրջանում կորուստների մասին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել