Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել |armenpress.am|
17:08 - 15 հունիսի, 2021

Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով:

Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, նիստը նախագահող Լենա Նազարյանը հիշեցրել էր «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը՝ պատգամավորների գրանցումը շարունակվում է, բայց ոչ ավելի, քան  4 ժամ: Սակայն, ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 24 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել