Մեղավոր ենք դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ․ ՀՅԴ–ականների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին |tert.am|
17:57 - 15 հունիսի, 2021

Մեղավոր ենք դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ․ ՀՅԴ–ականների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին |tert.am|

tert.am: Խոսելով հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելուց՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հարևանիդ չես ընտրում և ունես այն, ինչ ունես։ «Ես չեմ հավատում, որ հնարավոր է արժանապատիվ հարաբերություններ ունենալ ծնկաչոք վիճակում, դա հնարավոր չէ։ Դու պետք է առաջինը ոտքի կանգնես, ամրանաս, որից հետո խոսես արժանապատիվ հարաբերությունների մասին»,– ասաց նա։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի կողմնակիցներ, իր հանրահավաքներին մարդիկ գալիս են։ «Երբ ինքն այդ խաղալիք մուրճ օդում տատանում է, ինչ–որ մարդիկ ոգևորվում են։ Մեր երկրի առաջին դեմքի մոտ նույնիսկ միջնադարից առաջվա վարքագծի դրսևորում է»,–ասաց նա և նշեց, որ դա վայրի ցեղերի մտածողություն է։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև քաղաքացիների նկատմամբ ճնշումներին և նշեց, որ աշխատանքից ազատման տարբեր դեպքեր են եղել։ «Բոլոր այդ մարդիկ վերականգնվելու են, ստանալու են կոմպենսացիաներ այն կորուստների դիմաց, որոնք ունեցել են։ Իսկ այն մարդիկ, որոնք հրամաններ են ստորագրել ապօրինի ազատման, պատժվելու են»,–ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել