«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|
23:00 - 15 հունիսի, 2021

«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|

hetq.am: Կապանում հանրահավաքին առաջին անգամ ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը։ 

Ըստ նրա` Հայաստանը մինչ 2018 թվականի իշխանափոխությունը ճահիճում էր, և մարդիկ, որոնք ճահիճ էին կերտել, «ատամները կրճտացնելով, անհամբեր սպասում էին իրենց սայթաքելուն»:

«Հենց լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու, կհիշեք երևի առաջին օրվանից ասում էին` էսա հողերը տալու են, գիտեին, որովհետև իրենք էին սարքել ու հիմա այդ մարդիկ ցնծում են էս պատերազմի ավարտից, որովհետև սրբապիղծ են: Նրանց համար սա մի առիթ է վերադարձնելու իրենց բորենիների իշխանությունը Հայաստանում: Ոնց 1998-ին էին եկել իշխանության առիթ դարձնելով Ղարաբաղը, էնպես էլ հիմա են ուզում գալ»,- ասաց նա:

Միրզոյանը վրդովվեց, որ իշխանության որոշ ընդդիմախոսներ նույնիսկ զոհերի թիվն են ուռճացնում:

«Իբր 4000-ը քիչ է, մի հատ էլ ասում են 5000 զոհ, տո ստի հերն եմ անիծել, թե էդքան զոհ ունենք»,- ասաց Միրզոյանը:

Ըստ ԱԺ խոսնակի համոզման` 2020-ի սեպտեմբերի զարգացումները նախկին իշխանությունների «սարքածն է», լավագույն դեպքում` հանցավոր անգործության արդյունքը:

«Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին  20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել