Բաքվում շարունակվում է հայ գերիների Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը |factor.am|
12:23 - 16 հունիսի, 2021

Բաքվում շարունակվում է հայ գերիների Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը |factor.am|

factor.am: Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստում, որն ընթանում է ռազմական դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ, տուժողները ցուցմունք են տալիս։

Նշենք, որ Բաքուն հայ գերիներին մեղադրում է, իբր, Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիների խոշտանգելու և այլ հանցագործությունների կատարելու մեջ։ Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, ևս մեկ դատական նիստ էլ՝ հունիսի 9-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել