Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|
15:00 - 16 հունիսի, 2021

Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ որպես Պուտինի և Բադենի առաջին հանդիպման անցկացման վայրը ընտրվել է Ժնևի «Լա Գրանժ» պերճատունը:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:

Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել