Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|
20:15 - 16 հունիսի, 2021

Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:

«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը:

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել