Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կվերադարձնեն դեսպաններին. Բայդեն-Պուտին ժնևյան հանդիպման արդյունքները |hetq.am|
10:13 - 17 հունիսի, 2021

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կվերադարձնեն դեսպաններին. Բայդեն-Պուտին ժնևյան հանդիպման արդյունքները |hetq.am|

hetq.am: Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների առանձին մամլո ասուլիսները։ Հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի կարճ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը լուծված է»,- նշել է Պուտինը՝ ճշտելով, որ նրանք առաջիկայում կվերադառնան իրենց աշխատանքին։ Պուտինի խոսքերով՝ դեսպանների վերադարձը տեխնիկական հարց է։ Ավելի ուշ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոն կվերադառնա հունիսի վերջին։ 

Պուտինը ազդարարել է կիբերհանցագործությունների թեմայով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների մեկնարկի մասին։ «Կիբերհարձակումների ճնշող մեծամասնությունը տեղի են ունենում ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներից»,- նշել է նա։ 

Պատասխանելով Ալեքսեյ Նավալնու վերաբերյալ հարցին՝ Պուտինը պատասխանել է. «Ինչ վերաբերում է մեր ոչ համակարգային ընդդիմությանն ու քաղաքացուն, որին դուք հիշատակեցիք։ Առաջինը. քաղաքացին գիտեր, որ ռուսական օրենք է խախտում: Նա անտեսել է օրենքի պահանջը<...> և գիտակցաբար գնացել նրան, որ ձերբակալվի»։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են աշխարհում ռազմավարական կայունության համար։ «Մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Բայդենը ճիշտ որոշում է կայացրել՝ մինչև 2024 թվականը երկարաձգելով Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել