Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին |armenpress.am|
20:35 - 17 հունիսի, 2021

Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,-ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և  Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը:

«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել