Հայաստանի ժողովուրդը մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ-ի առաջնորդությունը․ Փաշինյանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը
21:19 - 17 հունիսի, 2021

Հայաստանի ժողովուրդը մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ-ի առաջնորդությունը․ Փաշինյանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են Հայաստանի 75 բնակավայրերում՝ ներառյալ Երևանը։

«Նախընտրական քարոզարշավը ընդունված է դիտել որպես հոգնեցուցիչ մի մրցավազք, որ սովորաբար սկսում են ոգևորված և ավարտում հյուծված։ Այս քարոզարշավը, սակայն, լրիվ հակառակ տրամաբանություն ունեցավ մեզ համար։Նախորդ ութ ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար։ Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք պատերազմի, ետպատերազմական դժոխքային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված։ Ահա այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի, և փարվեցինք ՀՀ ժողովրդին։

Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը ընդունել է իրենց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին։ «Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգևեցինք՝ հարազատ զավակի նման։ Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաաստանի Հանրապետության առաջնորդությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել