«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ
22:20 - 17 հունիսի, 2021

«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ

Մեկնարկել է «Հայաստանն ընտրում է» վերջին նախընտրական հեռուստաբանավեճը, որին հրավիրված են եղել ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարները։

Սակայն, ինչպես նախապես հայտարարվել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։ «Ազատ Հայրենիք»-ը ևս չի մասնակցում, քանի որ Հանրայինը մերժել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը (նա ցուցակի առաջին համարը չէ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի ներկայացել բանավեճին։

Այսպիսով՝ այժմ Հանրայինի տաղավարում են ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ԼՀԿ առաջին համար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, «Հայոց հայրենիք»-ի առաջին համար Արտակ Գալստյանը և Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցությունից։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել