Գոհ ենք ընտրարշավի անցկացման մեր ակտիվությամբ և ժողովրդի պատասխանով․ Վահե Գասպարյան
12:54 - 18 հունիսի, 2021

Գոհ ենք ընտրարշավի անցկացման մեր ակտիվությամբ և ժողովրդի պատասխանով․ Վահե Գասպարյան

Մենք գոհ ենք ընտրարշավի անցկացման մեր ակտիվությամբ և մեր ժողովրդի պատասխանով։ Այս մասին այսօր՝ ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վահե Գասպարյանը։

«Անշուշտ, անհավասար պայմաններում ենք գտնվել և դա այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ապրում ենք մի համակարգում, որը խտրականություն է դնում և ըստ քաղաքական պատվերի տարբեր կերպ է լուսաբանում և մեկնաբանում, տարբեր խտությամբ ու երկարությամբ»։

Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, կարողացել են ասելիքը հասցնել ժողովրդին։ «Օր օրի, ժամ առ ժամ ժողովրդի աճող հետաքրքրությունը  «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանդեպ դրա վկայությունն է։ Մեզ համար գաղտնիք չի, որ մեր ժողովուրդը զզվել է նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներից, և խորը հիասթափություն է ապրում ներկա ապիկար իշխանություններից, և փնտրում է այլընտրանքային ուժ։ Եվ այդ ալընտրանքը հենց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն է»։

Նա նաև ասաց, որ  ժողովրդին վերջին 12 օրերին փորձել են թյուրիմացության մեջ գցել՝ ասելով, որ հիմնական պայքարը գնալու է նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների մեջ։ «Բայց ժողովուրդը այդ ծուղակի մեջ այլևս չընկավ։ Ինչու՞ այլևս, որովհետև այդ ծուղակը աշխատեց 2018 թ․-ին, բայց այդ ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա ժողովուրդը հասկանում է, թե ինչ խաղ են փորձում խաղալ նրա գլխին, և հասկանում է, որ իրականում հիմնական ուժը հենց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն է՝ որպես ազգային ուժերի առաջամարտիկ, իսկ մնացած բոլոր ուժերը կամ ներկայացնում են Կրեմլի շահերը, կամ մանր մունր ուժեր նպատակ են հետապնդում ընդամենը փոշիացնել ձայները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել