ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել   |factor.am|
20:36 - 20 հունիսի, 2021

ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել |factor.am|

factor.am: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության դիտորդները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկության առաջին 9 ժամերին լուրջ խախտումներ չեն արձանագրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։

«Ընտրական պրոցեսը բավական հանգիստ է անցնում, գործնական, որևէ լուրջ թերություն մեր առաքելության դիտորդների կողմից չի արձանագրվել»,- ասել է Կոմարովսկին։

Նա նշել  է նաև, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելությունը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ, որոնք նույնպես փաստել են, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Կոմարովսկու խոսքով՝ հայտնաբերված թերությունները տեխնիկական բնույթի են եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել