ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները
22:22 - 20 հունիսի, 2021

ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԿԸՀ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։

ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 650, քվեարկության մասնակիցների թիվը 500, անվավեր քվեաթերթիկների թիվը 45։

1. «Արդար Հայաստան» կուսակցություն - 1
2. ՀԱԿ - 43
3. «Քաղաքացիական պայմանագիր» - 163
4. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն - 0
5. «Ազատություն» կուսակցություն - 2
6. «Պատիվ ունեմ» դաշինք - 14
7. «Միասնական հայրենիք» կուսակցություն - 1
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 0
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 14
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 2
11. «Հանրապետություն» կուսակցություն - 17
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն - 4
13. «Ազատ հայրենիք» դաշինք - 0
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3
15. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 4
16. «5165» շարժում-կուսակցություն - 12
17. «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 2
18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք - 3
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն - 0
20. «Վերելք» կուսակցություն - 14
21. «Ազատական» կուսակցություն - 12
22. «Հայոց արծիվներ միասնական» կուսակություն
23. «Հայաստանի եվրոպական» կոսւակցություն - 0
24. «Հայաստան» դաշինք - 135
25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 6
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3

Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել