Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան
11:28 - 21 հունիսի, 2021

Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դատելով սրանից,  հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ:

«Անձնապես ինձ համար Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ:

Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների:

Այսու,

Շնորհակալություն Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար:

Շնորհակալություն կուսակից գործընկերներիս՝ անձնվեր ու անվերապահ օրնիբուն աշխատանքի համար:

Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվար և բարդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար:

Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս:

Բարի երթ բոլորիս»:

Հիշեցնենք,  «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հավաքել է  1.50 %՝ 19.142 ձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել