ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները գնահատել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը |1lurer.am|1lurer.am
18:45 - 21 հունիսի, 2021

ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները գնահատել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը |1lurer.am|1lurer.am

1lurer.am1lurer.am: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարող Օուեն Մերֆին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններին, նշել է, որ իրենք մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում են, հետևել են նաև նախընտրական քարոզարշավին ու դե որոշ ժամանակ մնալու են այստեղ՝ ուսումնասիրելու, թե ինչպես են վերջնական տեսքի բերվում ընտրության արդյունքները, բողոքարկումները։

«Մեզ համար այս ամբողջ ընթացքում խոչընդոտներ չեն առաջացել, իշխանությունները բաց, թափանցիկ կերպով մեզ հետ համագործակցել են, մենք համագործակցել ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ և գրեթե բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ աշխատանքի ենք հանդիպել»,- ասել է Մերֆին։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաքելության ղեկավար Յորգոս Կատրուգալոսն էլ ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա: Կատրուգալոսը, սակայն, այն կարծիքին է, որ բոլոր խախտումները պետք է ուսումնասիրել՝ անկախ դրանց բնույթից: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ և ԵԽԽՎ առաքելությունների կազմում ներկայացված են եղել 353 դիտորդ 37 երկրներից, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 80 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, ինչպես նաև 24 անձ ԵԽԽՎ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել