Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|
13:55 - 22 հունիսի, 2021

Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Անկասկած օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների և խորհրդարան գնալու մասին:

«Այո, մեր նպատակը ամբողջական հաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը: Կարծում եք, որ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, մենք գնում ենք իշխանության և պատասխանատվություն կրելու երկրի համար. սա է նպատակը»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ այս հարցը չի կարող օրակարգից դուրս գալ, քանի երկրի ղեկին այս իշխանություններն են, նա շեշտեց, որ այս հարցը օրակարգից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ ներկա իշխանությունների փոխարել այլ ազգային իշխանություն գա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել