2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ
18:21 - 28 հունիսի, 2021

2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

Հայաստանից արտագաղթի տեմպերը նվազեցնելը և արտագաղթը կանգնեցնելը մշտապես եղել է բոլոր կառավարություններին հուզող հարցերից մեկը։ Այս կառավարությունը 2018 թվականից հետո որպես դրական ցուցանիշ է ներկայացրել Հայաստան ավելի շատ ժամանած, քան մեկնած մարդկանց թիվը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին հայտարարել էր, որ 2018 և 2019 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել։

Սակայն վերջերս թե՛ ՀՀ առաջին նախագահը, թե՛ ՀՀ երկրորդ նախագահը խոսել են Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին։

Առավել համապարփակ պատկեր ստանալու համար Infocom-ը հարցումով դիմել է «Արմենիա» միջազգային օդանավակայանին՝ պարզելու, թե որքան մարդ է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել և որքան մարդ է ժամանել Հայաստան 2017-2021 թվականների փետրվար-մայիս ամիսներին։

Այսպիսով՝ պաշտոնական պատասխանի համաձայն 2017 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 70,873 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 65,396 ուղևոր։ 2017 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5477 ուղևոր։

2017 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 86,875 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 83,653 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3222 ուղևոր։

2017 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,631 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 88,760 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 10,871 ուղևոր։

2017 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 103,944 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 102,478 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը 1466 է։

Ընդհանուր առմամբ 2017 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 ուղևոր։

2018 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 76,296 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 72,861 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3435 ուղևոր։

2018 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 89,507 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 97,236 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնածների թիվը Հայաստան ժամանածների թվի համեմատ փոքր է, այսինքն՝ 7729 մարդ ավելի է ժամանել Հայաստան, քան մեկնել։

2018 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 111,127 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,650 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 9477 ուղևոր։

2018 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 107,224 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 110,390 ուղևոր։ Մայիսին Հայաստան են վերադարձել 3166-ով ավելի ուղևորներ, քան մեկնել են։

Ընդհանուր առմամբ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը 2017 է։ 

2019 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 84,628 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 81,921 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2707 ուղևոր։

2019 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 98,736 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,119 ուղևոր։ Մարտին Հայաստան է ժամանել 2383-ով ավելի մարդ, քան մեկնել է։

2019 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 108,312 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 108,714 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 402-ով ավելի մարդ, քան մեկնել է։

2019 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 118,596 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 124,420 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 5824-ով ավելի մարդ, քան մեկնել է։

Ընդհանուր առմամբ 2019 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է 5902-ով ավելի մարդ, քան մեկնել է։

2020 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,065 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 96,750 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2315 ուղևոր։

2020 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 64,738 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,788 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5950 ուղևոր։

2020 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 1262 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4107 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 2845-ով ավելի մարդ, քան մեկնել է։

2020 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 3462 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4403 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 941-ով ավելի մարդ, քան մեկնել է։

Ընդհանուր առմամբ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 ուղևոր։

2021 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,310 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 31,901 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 26,409 ուղևոր։

2021 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,199 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 42,283 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 31,916 ուղևոր։

2021 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 75,152 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,978 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 16,174 ուղևոր։

2021 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 83,840 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 82,513 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 1327 ուղևոր։

Ընդհանուր առմամբ 2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 ուղևոր։

Այսպիսով՝ 2017 թվականին փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 մարդ, 2018 թվականի 4 ամիսներին՝ 2017 մարդ, 2019 թվականի 4 ամիսներին 5902-ով ավելի մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, 2020 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 մարդ, իսկ 2021 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 մարդ։ 

Թեև արտագաղթի տեմպերի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ տարվա կտրվածքով մեկնածների և ժամանածների արդյունքները, սակայն մի քանի տարիների նույն ժամանակահատվածում մեկնածների և ժամանածների տվյալները համեմատելիս ակնհայտ է, որ այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը շեշտակի ավելացել է։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել