Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան Ավինյան   |armenpress.am|
14:26 - 23 հունիսի, 2021

Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Ժողովրդի քվեն շահած կուսակցությունն այլընտրանք չունի` բացի օրինբուն աշխատելուց:

Այս մասին հունիսի 23-ին Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում՝ աշխատանքի, զարգացման, առաջընթացի և հնարավորությունների, և այս ժամանակը բոլոր պետական մարմինները պետք է օգտագործեն ի նպաստ ՀՀ զարգացման»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց.

«Գործընթացը շարունակական է, գործընթաց կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - նշեց Տիգրան Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել