«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին |armtimes.com|
20:18 - 23 հունիսի, 2021

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին |armtimes.com|

armtimes.com: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Քաղավիացիայի կոմիտեի՝ օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցնելու մասին թիվ 299-Ա հրամանը:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատարան է դիմել հունիսի 21-ին: Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին:

Հիշեցնենք՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին պատկանող «Բոինգ» տիպի հայկական գրանցմամբ համարանիշով ինքնաթիռը չարտոնված վայրէջք էր կատարել Իրանում: Մինչդեռ, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից տրված թույլտվության, օդանավն իրավունք ուներ Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով: Սակայն օդանավի անձնակազմը, չպահպանելով ՔԱԿ-ի տրամադրած թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել էր դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետեւ՝ ուղղություն վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք էր կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Ինքնաթիռի՝ Իրանում չարտոնված վայրէջքի մասին լուրերը տարածվել էին փետրվարի 23-ից: Երկարատեւ բանակցություններից հետո օդանավը վերադարձվեց Հայաստանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել