ԵԽԽՎ-ն ընդունած բանաձևով կոչ է արել Ռուսաստանին Ղրիմում չկիրառել ռուսական օրենսդրությունը |tert.am|
09:16 - 24 հունիսի, 2021

ԵԽԽՎ-ն ընդունած բանաձևով կոչ է արել Ռուսաստանին Ղրիմում չկիրառել ռուսական օրենսդրությունը |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Ռուսաստանի Ղրիմում չկիրառել ռուսական օրենսդրությունը, հաղորդում է ТАСС-ը:

Խոսքը Իսլանդիայի ներկայացուիչ Սունն Էվարսդոտտիր՝ Ղրիմի թաթարների կարգավիճակի և դրության մասին ներկայացված զեկուցման հիման վրա ընդունված զեկույցի մասին է:

Այդ զեկույցում ԵԽԽՎ-ն կրկնել է իր կողմից «Ղրիմի անեքսիան չճանաչելու» մասին դիրքորոշումը՝ կոչ անելով Ղրիմում կիրառել ռուսական օրենսդրությունը, այդ թվում՝ ահաբեկչության և ծայրահեղականության ոլորտներում, իսկ փոխարենն առաջարկվում է կիրառել Ուկրաինայի օրենսդրությամբ այս պահին առաջարկվող կարգավորումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել