Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը  |tert.am|
20:45 - 24 հունիսի, 2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հունիսի 24-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը այլ հարցերի թվում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի պահպանման վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների լիամասշտաբ իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին: Հաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համակարգումն, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման շահերից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել