Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|
11:03 - 26 հունիսի, 2021

Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե՝ Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված այսպես կոչված ռազմական ավարի «պուրակի» դեմ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է, որ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»: Այս մասին Թվիթերում գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

«Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- նշել է Բորելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել