Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|
12:57 - 28 հունիսի, 2021

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

tert.am: Հանրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։

«Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․

«Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել